Skip to main content

Պայմաններ և դրույթներ

Կայքից օգտվելու պայմանները, 14 Մայիս, 2026.

Սույն փաստաթուղթը սահմանում է Կայքից օգտվելու ընդհանուր պայմանները: Սույն պայմանների, ինչպես նաև սույն Կայքի ոչ մի դրույթ չի կարող դիտարկվել որպես ՖՄԱ-ի կամ Վաճառողի կողմից արվող հրապարակային առաջարկ: Ապրանքների բնութագրերը, գները և այլ տեղեկությունները Կայքում ներկայացված են զուտ տեղեկատվական նպատակով, որպեսզի հնարավորություն տան Ձեզ առուվաճառքի պայմանագրի կնքման առաջարկ մշակել և ներկայացնել Վաճառողին:

1. Տերմիններ և սահմանումներ

Սույն փաստաթղթում օգտագործվելու դեպքում, ստորև նշված տերմիններն ունեն հետևյալ իմաստը, եթե համատեքստից այլ բան չի բխում.
 
1.1. Կայք՝ www.zyn.com / www.zyn.am կայքը:
1.2. Կայքից օգտվելու պայմանները՝ Կայքից օգտվելու՝ սույն փաստաթղթով սահմանված պայմանները:
1.3. «ՖՄԱ» ՍՊԸ, ՖՄԱ կամ մենք (տարբեր դեպքերում)՝ Ապրանքները ներմուծող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հասցե՝ 0010, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես-կենտրոն, 8-րդ հարկ, ՀՎՀՀ՝ 00454054:
1.4. Իրավասու երրորդ անձինք՝ մեր հետ փոխկապակցված անձինք և լիցենզատուները, գործակալները, դիստրիբյուտորները, կապալառուները, արտաքին խորհրդատուները և ծառայություններ մատուցողները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող արտաքին ընկերությունները, որոնց հետ կնքվել են համաձայնագրեր (պայմանագրեր)` մեր/մեր հետ փոխկապակցված անձանց համար և/կամ մեր/մեր հետ փոխկապակցված անձանց անունից ծառայությունների մատուցման կամ այլ գործողությունների իրականացման նպատակով, և որոնք նշված համաձայնագրերի (պայմանագրերի) պայմանների համաձայն իրավունք չունեն օգտագործել կամ բացահայտել տեղեկատվություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է մեր/մեր հետ փոխկապակցված անձանց համար և/կամ մեր/մեր հետ փոխկապակցված անձանց անունից ծառայությունների մատուցման կամ այլ գործողությունների իրականացման նպատակով:
1.5. Ապրանքներ՝ նիկոտինային բարձիկներ և այլ ապրանքներ, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է Կայքում:

2. Կայքից օգտվելը

2.1. Սույն Կայքը նախատեսված է միայն նիկոտինային բարձիկների՝ 18 տարին լրացած և Հայաստանի Հանրապետությունում բնակվող սպառողների համար, որոնք ցանկանում են Ապրանքների վերաբերյալ սպառողի տեղեկատվություն ստանալ: Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել Կայքից օգտվելու պայմանները: Հակառակ դեպքում, Դուք իրավունք չունեք Կայքից օգտվել:
 
2.2. Սույն Կայքն օրինական կերպով պատկանում է ՖՄԱ-ին և շահագործվում է վերջինիս կողմից: Կայքի միջոցով ՖՄԱ-ն Ձեզ տրամադրում է Ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ, հասանելի, հուսալի և արդի տեղեկատվություն, որպեսզի Դուք կարողանաք կատարել գիտակցված և կոմպետենտ ընտրություն:
 
2.3. Հասանելիությունը Կայքին
 
Կայքին հասանելիությունը տրամադրվում է միայն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.
- օգտատերն առնվազն 18 տարեկան է,
- օգտատերը հանդիսանում է նիկոտին պարունակող արտադրանքի սպառող, որը ցանկանում է Ապրանքների մասին սպառողի տեղեկատվություն ստանալ,
- օգտատերը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

3․ Գաղտնիություն և cookies

3.1․ Մենք չենք հավաքում, պահպանում կամ մշակում անձնական տվյալներ կայքի օգտատերերից։ Սակայն մենք հավաքագրում ենք IP հասցեներ և cookie-ներ՝ զննման որակը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Այս տվյալները չեն օգտագործվում անհատներին նույնացնելու համար և չեն համարվում անձնական տվյալներ՝ Անձնական տվյալների պաշտպանության գործող օրենսդրության համաձայն։ Նման տեխնոլոգիաների (ներառյալ Google Analytics-ի cookie-ները), դրանց օգտագործման, ինչպես նաև դրանք ընդունելու կամ մերժելու Ձեր հնարավորությունների մասին ավելին իմանալու համար խնդրում ենք ծանոթանալ մեր Cookie-ների ծանուցմանը։
 
Դուք պետք է վերանայեք մեր Գաղտնիության ծանուցումը և Cookie-ների ծանուցումը նախքան Կայքից օգտվելը, և ինչպես այս Պայմանները, մենք կարող ենք դրանք փոփոխել ցանկացած ժամանակ։

4. Մտավոր սեփականության իրավունքներ

Սույն Կայքը և Կայքի ողջ բովանդակությունը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ ծրագրերը, ֆայլերը, գրաֆիկան և այլ տեղեկատվությունը) հանդիսանում են ՖՄԱ ՍՊԸ-ի, վերջինիս հետ փոխկապակցված անձանց և/կամ Կայքում նշված երրորդ անձանց և/կամ լիցենզատուների սեփականությունը և պաշտպանված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և այլ այլ երկրների իրավական ակտերով: Եթե այլ բան հստակ կերպով սահմանված չէ, Կայքը նախատեսված է բացառապես Ձեր անձնական կարիքների համար: Առանց նախնական գրավոր թույլտվության այլ նպատակներով Կայքի նյութերի օգտագործումը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով` բիզնես գործունեության նպատակով Կայքի օգտագործումը, Կայքից ստացված որևէ նյութի, տեղեկատվության, ծրագրի, ապրանքների կամ ծառայությունների փոփոխությունը, բաշխումը, փոխանցումը, ստեղծումը, հեռարձակումը, վերարտադրությունը, հրապարակումը, լիցենզավորումը կամ կրկնօրինակումը, ինչպես նաև Կայքից ստացված նյութերի, տեղեկատվության, ծրագրերի, ապրանքների կամ ծառայությունների հիման վրա ածանցյալ պրոդուկտների ստեղծումը, փոխանցումն ու վաճառքը) խստիվ արգելվում է:

5. Փոփոխություններ սույն պայմաններում

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ (օրինակ՝ գաղտնիության դրույթը) փոփոխել Կայքից օգտվելու սույն պայմանները, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել դրանք:

Եզրափակիչ դրույթներ

6.1 Երաշխիքների բացառում

Դուք օգտվում եք սույն Կայքից սեփական պատասխանատվությամբ: Սույն Կայքը տրամադրվում է «ինչպես որ կա» և «ինչպես որ հասանելի է» սկզբունքով: ՖՄԱ ՍՊԸ-ն և/կամ Իրավասու երրորդ անձինք անվերապահորեն և բացահայտ կերպով հրաժարվում են տրամադրել ցանկացած տեսակի երաշխիք (ինչպես սահմանավող, այնպես էլ ենթադրվող)՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով` որակի և այս կամ այն նպատակով պիտանելիության երաշխիքներ, երաշխիքներ առ այն, որ Կայքի նյութերը չեն խախտում որևէ իրավունք, երաշխիքներ առ այն, որ սույն Կայքի մուտքը կունենա շարունակական հասանելիություն ու կաշխատի անխափան, կլինի անվտանգ և որ այն կամ այն սպասարկող սերվերները չեն պարունակի վիրուսներ, որ Կայքում առկա տեղեկատվությունը կլինի ամբողջական, ճշգրիտ և արդիական: Սույն Կայքից ցանկացած նյութ Դուք բեռնում եք սեփական հայեցողությամբ և պատասխանատվությամբ: Նշված տվյալների բեռնման արդյունքում, Ձեր անձնական համակարգչին պատճառվող ցանկացած վնասի կամ տվյալների կորստի համար պատասխանատվություն եք կրելու միայն դուք: Ի հավելումն վերոնշյալի՝ Դուք համաձայնում եք նաև կրել նշված վնասի հետ կապված սպասարկման կամ վերականգնման ծախսերը:

6.2 Պատասխանատվության սահմանափակում

Կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի ողջ ծավալով, Դուք հասկանում և ընդունում եք, որ ՖՄԱ-ն ՍՊԸ-ն և/կամ Իրավասու երրորդ անձինք պատասխանատու չեն այն վնասների համար, որոնք Դուք կրել եք Ձեր կողմից Կայքն օգտագործելու կամ այն օգտագործելու անկարողության հետևանքով, ինչպես նաև մեր կամ Իրավասու երրորդ անձանց հետ սույն Կայքի հետ կապված հաղորդակցության արդյունքում կամ դրանից բխող մեր կամ Իրավասու երրորդ անձանց փաստացի կամ հնարավոր ցանկացած գործողությունների հետևանքով: Սույն դրույթները կրառելի են սխալների, բացթողումների, ընհատումների, խափանումների, ուշացումների, համակարգչային վիրուսների, Ձեր կողմից շահույթի կամ տեղեկատվության կորստի, Ձեր փոխանցումներին կամ Ձեր տեղեկատվությանը չարտոնված հասանելիության կամ խախտման, ինչպես նաև պատճառված այլ նյութական կամ ոչ նյութական վնասի նկատմամբ: Պատասխանատվության սահմանափակման սույն դրույթները կիրառվում են անկախ այն հանգամանքից՝ վնասը պատճառվել է պայմանագրի պայմանների ներքո անփութության հետևանքով, թե սույն Կայքում հասանելի տեղեկատվության, ծառայությունների, ապրանքների կամ նյութերի օգտագործման կամ դրանք օգտագործելու կամ տրամադրելու անկարողության հետևանքով, նույնիսկ այն պարագայում, եթե մենք կամ Իրավասու երրորդ անձինք հայտնաբերել ենք նման անփութությունը կամ զգուշացված են եղել նշված վնասի հավանականության մասին: Մենք իրավաու ենք ցանկացած ժամանակ, առանց նախապես տեղեկացնելու, երկարաձգել Կայքի գործողությունը, փոփոխել, կասեցնել կամ ամբողջությամբ փակել Կայքը կամ դրա մի մասը՝ առանց դրա համար որևէ պատասխանատվություն կրելու:
 
Սույն Կայքը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ: Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից նշված կայքերի որևէ օգտագործման համար: Մեր կայքում տեղադրված այլ կայքերի հղումները զուտ տեղեկատվական բնույթ են կրում, և դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք աջակցում ենք այն անձանց, ում նշված կայքերը պատկանում են, կամ երաշխավորում ենք այդ կայքերում ներկայացված ապրանքների կամ ծառայությունների որակը: Մենք նաև պատասխանատվություն չենք կրում նշված կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և հուսալիության համար:

6.3 Հատուցում

Դուք համաձայնում եք հատուցել ՖՄԱ ՍՊԸ-ին և Իրավասու երրորդ անձանց, ինչպես նաև նրանց պաշտոնյաներին, տնօրեններին, աշխատողներին, գործակալներին, լիցենզատուներին և մատակարարներին ցանկացած տեսակի վնաս, պատասխանատվություն և ծախս, ներառյալ ողջամիտ փաստաբանական և դատական ծախսերը, որոնք բխում են կամ առաջանում են Ձեր կամ Ձեր ինտերներնետային կապից օգտվող ցանկացած այլ անձի կողմից Կայքից օգտվելու սույն պայմանները խախտելու (ներառյալ, սակայն չսահմանափակվելով` անփութության կամ դիտավորյալ գործողությունների արդյունքում) դեպքում, ինչպես նաև վերջիններիս զերծ պահել նշվածներից: Այն դեպքում, երբ Ձեր գործողություններն առաջացնում են Կայքի կամ Կայքի ու Ձեր կամ այլ անձանց միջև տվյալների փոխանցումն ապահովող համակարգերի տեխնիկական խափանումներ, Դուք համաձայնում եք պատասխանատվություն կրել ցանկացած վնասի, այդ թվում` նշված խնդիրների կապակցությամբ կամ արդյունքում առաջացող ողջամիտ փաստաբանական և դատական ծախսերի համար ու հատուցել դրանք:

6.4 Կայքի հասանելիության արգելափակում

Ձեր հասանելիությունը Կայքին կարող է արգելափակվել եթե դուք այլևս չեք բավարարում Կայքից օգտվելու համար պահանջվող որևէ պահանջ։

6.5 Իրավասություն

Կայքից օգտվելու սույն պայմանները, ինչպես նաև Ձեր կողմից Կայքի օգտագործումը, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության իրավունքով և Դուք անվերապահորեն ընդունում եք Հայաստանի Հանրապետությում գտնվող իրավասու դատարանների բացառիկ ընդդատությունը` Կայքից օգտվելու սույն պայմանների գործադրման նպատակով ցանկացած գործողության համար: Մենք գիտակցում ենք, որ դուք Կայքին հասանելիություն եք ստանում աշխարհի տարբեր երկրներից: Սույն Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն: ՖՄԱ ՍՊԸ-ի հետ փոխկապակցված անձինք կամ այլ Իրավասու երրորդ անձինք իրենց գործունեությունն իրականացնում են աշխարհի տարբեր երկրներում և առաջնորդվում են այն երկրների օրենսդրության պահանջներով, որտեղ վերջիններս գործում են: Եթե սույն Կայքում տեղադրված որևէ նյութ կամ Ձեր կողմից Կայքի օգտագործումը խախտում է այն երկրի օրենքը, որտեղ Դուք գտնվում եք Կայք մուտք գործելու պահին, ապա սույն Կայքը նախատեսված չէ Ձեր համար և Դուք չեք կարող դրանից օգտվել: Դուք պատասխանատու եք Ձեր գտնվելու երկրի օրենսդրությանը ծանոթանալու և նշված օրենսդրության պահանջները պահպանելու համար:
 
Կայքից օգտվելու պայմանները կիրառելի են միայն սույն Կայքի նկատմամբ, դրանց գործողությունը չի վերաբերում որևէ այլ կայքի, այդ թվում` ՖՄԱ ՍՊԸ-ի և/կամ Իրավասու երրորդ անձանց և/կամ այլ երրորդ անձանց կայքերին, որոնք կարող են կարգավորվել այլ պայմաններով և քաղաքականություններով: