
Կարևոր Տեղեկատվություն
PMI-ի անծուխ արտադրանքներին ճիշտ անցում կատարելու խորհուրդներ
«ՖՄԻ»-ն առաջարկում է մի շարք բարձրորակ և գիտականորեն հիմնավորված անծուխ ապրանքներ, որոնք ավելի լավ ընտրություն են, քան ծխել շարունակելը: Մեր տեսլականն է ստեղծել անծուխ ապրանքներ, որոնք մի օր կփոխարինեն սիգարետները:
- Սիգարետ ծխելը լուրջ հիվանդությունների է հանգեցնում և առաջացնում է կախվածություն: Անկասկած, լավագույն որոշումը, որ ցանկացած ծխող կարող է կայացնել, ծխախոտի և նիկոտինի օգտագործումը ընդհանրապես դադարեցնելն է։
- Անչափահասները ոչ մի դեպքում չպետք է օգտագործեն ծխախոտ կամ նիկոտին:
- «ՖՄԻ» անծուխ ապրանքները նախատեսված են այն չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել կամ նիկոտին պարունակող այլ ապրանքներ օգտագործել:
- Մենք չենք առաջարկում «ՖՄԻ» անծուխ ապրանքներն այն մարդկանց, ովքեր երբևէ չեն օգտագործել ծխախոտ կամ նիկոտինային ապրանքներ կամ ովքեր դադարեցրել են ծխախոտի և նիկոտին պարունակող ապրանքների օգտագործումը։ Մեր անծուխ ապրանքները չեն հանդիսանում ծխելը դադարեցնելու այլընտրանք և նախատեսված չեն որպես դադարեցմանը օժանդակող միջոցներ:
- «ՖՄԻ» անծուխ ապրանքները զերծ չեն ռիսկերից և պարունակում են նիկոտին, որը կախվածություն է առաջացնում: Սակայն անծուխ ապրանքի օգտագործումը ծխելու համեմատ ավելի լավ այլընտրանք է:
- Մենք աջակցում ենք մեր անծուխ ապրանքների չափահաս օգտագործողներին ամբողջական անցում կատարելու հարցում՝ կրթության և ուղղորդման միջոցով:
- Որպեսզի սպառողներն օգտվեն անծուխ ապրանքների առավելություններից, նրանք պետք է ամբողջությամբ անցում կատարեն և մշտապես դադարեցնեն ծխելը:
- Մենք մեր սպառողներին հայտնում ենք մեր անծուխ ապրանքների վերաբերյալ անվտանգությանն առնչվող բոլոր համապատասխան տեղեկությունները:
Անվտանգության Նախազգուշացումներ և Ցուցումներ
Սա անվտանգության նախազգուշացման նշան է։ Այն օգտագործվում է ձեզ նախազգուշացնելու համար հնարավոր ֆիզիկական վնասվածքների վտանգների մասին։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԿԱՐԴԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ՝ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
- Այս անվտանգության նախազգուշացումները և ցուցումները չեն կարող ընդգրկել բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ և օգտատերերը պետք է լինեն զգուշ և ուշադիր։
Նախատեսված Օգտատերեր
- Նիկոտինային բարձիկները նախատեսված են միայն չափահասների համար։
- Նիկոտինային բարձիկները նախատեսված են այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին օգտագործել ծխախոտ կամ նիկոտին պարունակող արտադրանքներ։
- Երեխաներն ու դեռահասները ոչ մի դեպքում չպետք է օգտագործեն նիկոտինային բարձիկներ։
- Նիկոտինային բարձիկները չպետք է օգտագործվեն այն անձանց կողմից, ովքեր ունեն սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր կարողություններ կամ բավարար գիտելիքների պակաս, և օգտագործման ընթացքում չեն գտնվում վերահսկողության ներքո կամ չեն ստացել արտադրանքն անվտանգ օգտագործելու վերաբերյալ ցուցումներ և չեն հասկանում դրա հետ կապված ռիսկերը։
Նիկոտին
- Նիկոտինային բարձիկները պարունակում են նիկոտին, որը կախվածություն է առաջացնում։
- Նիկոտինային բարձիկները զերծ չեն ռիսկից։ Նիկոտինի հետ կապված առողջական ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոցը նիկոտինի օգտագործումից լիովին հրաժարվելն է։
- Որոշ օգտատերերի մոտ կարող են առաջանալ (այբբենական կարգով) հետևյալ ախտանշանները՝ բերանի գրգռում, բերանի չորություն, գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր վատ ինքնազգացողություն, կոկորդի գրգռում, կոկորդի չորություն, կրծքավանդակի ցավ, հազ, լնդաբորբ, սրտխառնոց, սրտխփոց, որովայնի ցավ, փսխում, քթի փակվածություն։
- Նիկոտին պարունակող արտադրանքները չպետք է օգտագործվեն այն մարդկանց կողմից, ովքեր ունեն կամ գտնվում են սրտային հիվանդությունների զարգացման ռիսկի տակ, ունեն շաքարային դիաբետ, էպիլեպսիա կամ ունեն ցնցումներ։
- Նիկոտին պարունակող արտադրանքները չպետք է օգտագործվեն հղիության ընթացքում կամ կրծքով կերակրման ժամանակ։ Եթե դուք հղի եք, կրծքով եք կերակրում կամ կարծում եք, որ կարող եք հղի լինել, անհրաժեշտ է լիովին դադարեցնել նիկոտինի օգտագործումը։
- Նիկոտինային բարձիկների օգտագործումը կամ որոշ դեպքերում նիկոտինային բարձիկների (կամ նիկոտին պարունակող այլ արտադրանքների) օգտագործման դադարեցումը կարող է պահանջել որոշ դեղամիջոցների դեղաչափերի ճշգրտում (օրինակ՝ թեոֆիլին, կլոզապին, ռոպինիրոլ)։ Եթե ունեք հարցեր այն մասին, թե արդյոք կարող եք օգտագործել նիկոտինային բարձիկներ առկա առողջական վիճակի դեպքում, անհրաժեշտ է խորհրդակցել առողջապահական մասնագետի հետ։
Անվտանգության Կարևոր տեղեկություն
Խեղդվելու և կուլ տալու վտանգ
- Պահեք նիկոտինային բարձիկները երեխաների համար անհասանելի վայրում: Եթե երեխայի կողմից օգտագործվել կամ կուլ է տրվել նիկոտինային բարձիկ, անհապաղ դիմեք բժշկական օգնության։
- Նիկոտինային բարձիկները կարող են խեղդվելու վտանգ ներկայացնել, եթե դրանք պատահաբար կուլ տրվեն։
- Չափահասի կողմից նիկոտինային բարձիկ կուլ տալու դեպքում, անհրաժեշտության պարագայում դիմեք բժշկական օգնության։
Գրգռման Ռիսկ
- ի ծամեք նիկոտինային բարձիկները և դրանք օգտագործեք զգուշությամբ՝ բարձիկները չվնասելու համար։ Եթե զգում եք անհարմարություն կամ գրգռվածություն, օրինակ՝ բերանի խոցեր, դադարեցրեք նիկոտինային բարձիկների օգտագործումը և անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկական օգնության։
- Նիկոտինային բարձիկների օգտագործելուց հետո լվացեք ձեռքերը մինչ աչքերին դիպչելը։ Աչքերի հետ կոնտակտի դեպքում անմիջապես լվացեք դրանք ջրով և անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկական օգնության։
Ալերգիկ Ռեակցիայի Ռիսկ
- Նիկոտինային բարձիկների օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, ինչպիսին են դեմքի, շուրթերի, լեզվի, լնդերի, կոկորդի կամ մարմնի այտուցը, շնչառության դժվարացումը կամ շնչահեղձությունը։
- Եթե ունենաք վերը նշված որևէ ախտանիշ, անմիջապես դադարեցրեք նիկոտինային բարձիկների օգտագործումը և դիմեք բժշկական օգնության, քանի որ դրանք կարող են վկայել լուրջ ալերգիկ ռեակցիայի մասին։
Օգտագործում և Պահպանում
- Միանգամից մի օգտագործեք մեկից ավելի բարձիկ։
- Նիկոտինային բարձիկները նախատեսված են միայն մեկանգամյա օգտագործման համար և երբեք չպետք է կրկնակի օգտագործվեն։
- Նիկոտինային բարձիկները նախատեսված են միայն բերանի խոռոչում օգտագործման համար։ Օգտագործեք միայն ցուցումների համաձայն և օգտագործումից հետո դեն նետեք։
- Մի փոփոխեք նիկոտինային բարձիկները որևէ ձևով և մի ավելացրեք որևէ նյութ նիկոտինային բարձիկին։ Սա կարող է վնասվածքի պատճառ դառնալ։
- Մի օգտագործեք նիկոտինային բարձիկներ այն վայրերում, որտեղ դրանց օգտագործումն արգելված է։
- Մի պահեք նիկոտինային բարձիկները չափազանց բարձր կամ ցածր ջերմաստիճանների կամ խոնավության պայմաններում, ինչպես նաև տարայից դուրս։
- Չօգտագործելիս տարան պահեք փակ վիճակում։ Տարայից հանելուց հետո նիկոտինային բարձիկները օգտագործեք հնարավորինս արագ։
- Մի օգտագործեք նիկոտինային բարձիկներ, եթե դրանք վնասված, բացված կամ կոտրված են թվում, և դադարեցրեք օգտագործումը, եթե օգտագործման ընթացքում բարձիկը վնասվում է։
- Նիկոտինային բարձիկները պահեք և դեն նետեք երեխաների համար անհասանելի վայրում։
- Նիկոտինային բարձիկները և տարան դեն նետեք տեղական կանոնակարգերին համապատասխան։
Անցանկալի Դեպքերի կամ Միջադեպերի մասին հաղորդում
- Եթե նիկոտինային բարձիկի օգտագործման ընթացքում զգում եք որևէ անցանկալի առողջական ազդեցություն, դիմեք առողջապահական մասնագետի։
- Ցանկացած անբարենպաստ դեպք կամ միջադեպ կարող եք հայտնել անմիջապես՝ զանգահարելով Ձեր տեղական Զանգերի Կենտրոն՝ +374 44 00 47 67 հեռախոսահամարով։ Անցանկալի ազդեցությունների մասին տեղեկացնելով՝ Դուք կարող եք նպաստել այս արտադրանքի անվտանգության վերաբերյալ ավելի լայն տեղեկատվության հավաքագրմանը։
- Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ZYN.com
- © 2026 Copyright Philip Morris Products S.A.